TEXT

img2

ԱՐԱՔՍ

Կոնյակն անվանակոչվել է հայոց «Մայր գետ» Արաքսի անունով, որը սկիզբ է առնում պատմական Հայաստանի Բյուրակն բարձրավանդակի առվակներից և հոսելով 1072 կմ ընդհանուր երկարությամբ` միանում Կուր գետին: Արաքսով ներշնչվել են ինչպես հայ, այնպես էլ օտարազգի պատմիչներն ու գրողները: Հռոմեացի նշանավոր բանաստեղծ Վերգիլիոսը (մ.թ.ա. 1-ին դար) Արաքսը պատկերել է որպես Հայաստանի և հայ ժողովրդի ուժի, ազատատենչության ու ըմբոստության խորհրդանիշ:
Հնեցում՝ 3 տարի
Թնդ՝ 40%
Տար՝ 250 մլ / 500 մլ / 700 մլ