TEXT

ԳԵՏԱՓ ՎԵՐՆԱՇԵՆ

«Վեդի-Ալկո»-ի խաղողի այգիների զարդն է համարվում Արենի տեսակի խաղողը։ Հենց այս խաղողից են պատրաստվում «Վեդի Ալկո»-ի լեգենդար «Արենի» և «Գետափ Վերնաշեն» գինիները։ «Գետափ Վերնաշեն» գինու պիտակի վրա պատկերված է Վերնաշեն քաղաքից 7կմ հեռավորության վրա գտնվող Սպիտակավոր վանքը, որի պատերի տակ է հանգչում ազգային հերոս, գաղափարական առաջնորդ, հայ մեծ զորավար ու քաղաքական գործիչ, Լեռնահայաստանի սպարապետ Գարեգին Նժդեհը։ Իսկ պատկերի կողքին գրված են Նժդեհի այն նույն խոսքերը, որոնք և տապանաքարի վրա. «Սեփական ուժերով ինքնապաշտպանվելու անընդունակ ժողովուրդները պատժվում են մահվամբ»։

ԱՐԵՆԻ

Գործարանի լավագույն գինիներից մեկը լեգենդար «Արենի» գինին է, որը ստացվում է 1945 թվականից։ Այն աչքի է ընկնում ինտենսիվ մուգ կարմիր սուտակային գույնով, համեմունքների, տակառի և տեսակային բույրերի փնջով: Համը հագեցած է յուրահատուկ մրգային փնջով և հաճելի տտիպությամբ։ «Արենի» գինին 1981թ․-ին արժանացել է որակի նշանի՝ Խորհրդային շրջանի բարձրագույն որակավորումներից մեկին գինեգործության ոլորտում։ Ամբողջ Հայաստանում հենց Գետափի գինու գործարանն է ստացել այդ որակավորումը։ Իսկ 1983թ․-ին «ԱՏՆՑ (ազգային տնտեսության նվաճումների ցուցահանդես)»-ի ժամանակ «Արենի» գինին արժանացել է մեդալի «Լավագույն գինի» անվանակարգում։ Նաև առկա են 1500մլ. / 9000 մլ. չափերը

img3
img3