ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ



«Վեդի-Ալկո» ընկերությունը Հայաստանում ալկոհոլային խմիչքների առաջատարր արտադրողներից է: Ընկերության մաս են կազմում երկու խոշոր ձեռնարկություններ՝ 1938 թվականին հիմնված Գետափի գինու գործարանը և 1956 թվականին հիմնված Վեդու գինու գործարանը: 1990-ականներին՝ հետխորհրդային փլուզված տնտեսոիթյան պայմաններում ընկերությունը վերակենդանացրեց հայկական գինու արտադրությունը, իսկ հետագայում վերսկսեց կոնյակի արտադրությունը: Ընկերությանն են պատկանում 150 հեկտար մակերեսով խաղողի այգիներ Վայոց Ձորում և Արարատյան դաշտում, որոնք գտնվում են ծովի մակերևույթից 800-1300 մետր բարձրության վրա: Ընկերությունն արտադրում է ավելի քան 100 անուն ոգելից խմիչքներ` տարատեսակ օղիներ, մրգահատապտղային թունդ ըմպելիքներ, կոնյակներ, անապակ, կիսաանապակ, կիսաքաղցր, կիսաաղանդերային, աղանդերային բարձրորակ գինիներ, որոնք մշտապես արժանանում են բարձր գնահատականի միջազգային տարբեր մրցույթներում: Մեր արտադրանքը հաջողությամբ արտահանվում է Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Շվեյցարիա, Ֆրանսիա, Ղազախստան, Մոնղոլիա, Չինաստան և այլուր: Մեր ընկերությունը ուշի-ուշով հետևում է համաշխարհային գինեգործության զարգացման նորարարություններին և մշտապես կատարում արտադրական հզորությունների տեխնիկական վերազինում: Դրա մասին են վկայում արտադրության մեջ ներդրված խաղողի վերամշակման և պատրաստի արտադրանքի շշալցման նորագույն սարքավորումներն ու հոսքագծերը:

img


Մրցանակներ


«Վեդի-Ալկո» ՓԲԸ-ն իր գործունեության տարիների ընթացքում արժանացել է ոչ միայն ժողովրդի բարձր գնահատականին և վստահությանը,
այլ նաև ամենատարբեր ոլորտների և երկրների մասնագետների կողմից մրցանակների և պատվոգրերի,
որոնց մի մասը ներկայացված է ստորև: 2013թ-ին սպառողների էլեկտրոնային քվեարկության
արդյունքում «Վեդի-Ալկո» ապրանքանիշը գինի անվանակարգում արժանացել է «N1 ապրանքանիշ» կոչմանը: